Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ձիու քայլ»՝ նախատեսված եվրոպական երկրների ղեկավարների համար

«Ձիու քայլ»՝ նախատեսված եվրոպական երկրների ղեկավարների համար
24.01.2025 | 14:28

Թրամփի սպառնալից և պահանջկոտ պարտադրանքների, գրառումների ու հայտարարությունների իրավիճակում, փաստորեն, հաղթեց երրորդ համաշխարհայի՞նը, ատոմային ռումբն ու պատերա՞զմը...

Իմ կարծիքով՝ ո՛չ:

Դա ավելի շատ դիվանագիտական ու միջազգային քաղաքական «տրյուկ» է, «ձիու քայլ»՝ նախատեսված բերբոկների, շոլցերի, եվրոպական երկրների սիրողական մակարդակի ղեկավարների համար, հնարավոր սակարկման և ռուսների՝ Պուտինի հետ իր բարեկամական հարաբերությունների վերաբերյալ կարծիքները հերքելու նպատակով:

Այլապես, արթնացնելով և բարկացնելով «ռուսական արջին», պարզապես կանաչ լույս կվառվի մեծ պատերազմի և միջուկային պատերազմի առաջ, որը հաստատ Թրամփը չի ցանկանա:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ